ՀՀ վարչապետի և նախագահի մասնակցությամբ Դիլիջանում քննարկվել են տնտեսական քաղաքականության առաջնահերթությունները

16.03.2024 - 16:59 դիտում

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է ՀՀ ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում տեղի ունեցած Տնտեսական քաղաքականության խորհրդի նիստին։ Այդ մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից:

Նիստին բացման խոսքով հանդես է եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նիստի ընթացքում քննարկվել են Հայաստանում տնտեսական քաղաքականության առաջնահերթությունների, իրականացվող բարեփոխումների և առկա խնդիրների լուծման ուղիների վերաբերյալ հարցեր:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ