ՀՀ վարչապետի պաշտոնակատարն այսօր կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին

Գոհար Ստեփանյան 30.04.2021 - 10:49
30.04.2021 - 10:49 դիտում

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Կազանում, որտեղ ընթանում է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը:

Նիկոլ Փաշինյանի` աշխատանքային այցի առաջին հանդիպումը եղել է իր ռուս պաշտոնակցի՝ Ռուսաստանի կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ, որին հաջորդել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը:

Այսօր նիստը կշարունակվի ընդլայնված կազմով: Օրվա ընթացքում վարչապետի պաշտոնակատարը կայցելի նաև Կազանի «Իննոպոլիս» նորարարական քաղաք և տեխնոպարկ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ