«ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարում Շիրակի մարզը նվաճել է 8 մեդալ

Աննա Կոստանյան 25.10.2022 - 18:41
25.10.2022 - 18:41 դիտում

«Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարում, որն անցկացվել է հոկտեմբերի 25–ին Փարաքար-Էջմիածին մայրուղում, Շիրակի մարզը նվաճել է 5 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ։ Այս մասին տեղեկացրին Շիրակի մարզպետարանից։

Ըստ աղբյուրի՝ Շիրակի մարզից մրջոցառմանը մասնակցել է 100 ներկայացուցիչ։ Մրցաշարը անցկացվել է 3 տարիքային խմբով և առանձին գործող աթլետ մարզիկների խմբով: Առաջին տարիքային խմբում ընդգրկված են եղել 15-17 տարեկան դպրոցականները: Երկրորդ տարիքային խմբում՝ 18-35 տարեկան կանայք և 18-40 տարեկան տղամարդիկ: Երրորդ տարիքային խմբում էլ 36-ից բարձր կանայք և 41-ից բարձր տղամարդիկ են եղել:

Նշվում է, որ խաղարկվող 24 մեդալներից 8 մեդալը վաստակել են շիրակցիները՝ 5 ոսկի, 2 արծաթ և 1 բրոնզ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ