ՀՀ վարչապետը չորս պաշտոնյաների ազատել է զբաղեցրած պաշտոններից

3.08.2021 - 19:09 դիտում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով՝ չորս պաշտոնյաներ ազատվել են զբաղեցրած պաշտոններից:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի էլեկտրոնային կառավարման e-gov.am կայքը, ՀՀ վարչապետն իր որոշումներով Վահագն Օհանյանին ազատել է արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից, Սուրեն Ղամբարյանին՝ վարչապետի օգնականի պաշտոնից, Համլետ Բատիկյանին՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից և Լիանա Ղալթաղչյանին՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ