ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարներն ընգծել են պայմանավորվածության խիստ պահպանման անհրաժեշտությունը

Հրաչ Սահակյան 10.10.2020 - 22:44
10.10.2020 - 22:44 դիտում

Հայաստանի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներն ընդգծել են ԼՂ հակամարտության գոտում կրակի դադարեցման պայմանավորվածության խիստ պահպանման անհրաժեշտությունը: Այս մասին հայտնում է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական կայքը:

Հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:

Զրույցների ընթացքում կողմերը հաստատել են իրենց հավատարմությունը հոկտեմբերի 9-ին Մոսկվայում արտգործնախարարների հանդիպման ընթացքում ձեռք բերված՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման պայմանավորվածություններին ու ընդգծել են դրա խիստ պահպանման անհրաժեշտությունը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ