ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը ջանք չի խնայելու պրոֆեսիոնալ բանակ ունենալու ճանապարհին. Սուրեն Պապիկյան

2.02.2023 - 19:15 դիտում

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ուսումնական զորամաս կատարած այցի ընթացքում հանդիպել է նաև «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների հետ, որոնց թիվն օրեցօր ավելանում է։

Նախարար Պապիկյանը ողջունել է զինծառայողների ընտրությունն ու պատրաստակամությունը ԶՈւ բարեփոխումների շրջանակում իրականացվող այս ծրագրին միանալու և ուսումնական պատրաստություն անցնելու համար, մաղթել հաջողություններ հետագա ծառայության ընթացքում:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը պատասխանել է ժամկետային զինծառայողների հարցերին, վստահեցնելով, որ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը ջանք չի խնայելու պրոֆեսիոնալ բանակ ունենալու ճանապարհին:

Սուրեն Պապիկյանը այցի ավարտին առանձնազրույցներ է ունեցել ուսումնական կենտրոնի սպայակազմի հետ, քննարկել ԶՈւ արդիականացման հեռանկարները, մտքեր փոխանակել զորքերի մարտունակության բարձրացման, մարտական պատրաստության աստիճանի ամրապնդման հարցերի շուրջ:

Նախարար Պապիկյանը ստորաբաժանումների հրամանատարների հետ զրուցել է նաև նրանց սոցիալ-կենցաղային հարցերի շուրջ:

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ուսումնական զորամաս կատարած այցի ընթացքում հանդիպել է նաև «Պաշտպան հայրենյաց»…

Опубликовано ՀՀ պաշտպանության նախարարություն / MoD of the Republic of Armenia Четверг, 2 февраля 2023 г.

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ