ՀՀ պաշտպանության նախարարը մեկնել է Արցախ

Հրաչ Սահակյան 1.12.2020 - 22:02
1.12.2020 - 22:02 դիտում

Դեկտեմբերի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն աշխատանքային այցով մեկնել է
Արցախ: Պաշտպանության նախարարն Արցախի ճանապարհին կանգ է առել ՌԴ խաղաղապահ ուղեկալների մոտ և
զրուցել խաղաղապահ առաքելություն իրականացող զինծառայողների հետ:Ստեփանակերտում կայացել է ՀՀ
պաշտպանական գերատեսչության ղեկավարի հանդիպումը Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ
Հարությունյանի հետ: ԱՀ նախագահը շնորհավորել է Վաղարշակ Հարությունյանին պաշտպանության նախարարի
պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և ընդգծել, որ մեծածավալ աշխատանք է սպասվում բանակի
ենթակառուցվածքների վերականգնման և վերազինման ուղղությամբ: Արայիկ Հարությունյանը հայտնել է նաև, որ
աշխատանքներ են իրականացվում գերեվարված անձանց և զոհվածների մարմինների փոխանակման, անհայտ
կորածների որոնման ուղղությամբ:

Ողջունելով Արցախի նախագահին, Վաղարշակ Հարությունյանը նշել է, որ հայկական բանակի
ենթակառուցվածքների վերականգնումն ակտիվ փուլում է, և նոր ռազմաքաղաքական իրավիճակի պայմաններում
առաջ են քաշվելու նոր լուծումներ` Հայաստանի և Արցախի անվտանգությունն ապահովելու համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են բանակաշինությանը և հետագա փոխգործակցությանը վերաբերող հարցեր:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ