ՀՀ-ում ՌԴ դեսպանն աշխատանքային այցով մեկնել է Սյունիք

3.06.2021 - 12:01 դիտում

Հունիսի 2-ից ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի մարզ: Այս մասին ասվում է ՀՀ-ում ՌԴ դեսպանության ֆեյսբուքյան էջում:

ՌԴ դիվանագիտական առաքելության ղեկավարը ծանոթացել է Գորիս-Կապան (Որոտան, Շուռնուխ) ավտոճանապարհի երկայնքով սահմանային հատվածում տեղակայված անցակետերում հայ և ռուս սահմանապահների ծառայության, ինչպես նաև ՀՀ-ում ՌԴ-ի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցների կողմից իրականացվող առաջադրանքների առանձնահատկությունների հետ:

Մարզի մայրաքաղաքի մուտքի մոտ Սերգեյ Կոպիրկինին դիմավորել է Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը, որը ՌԴ դեսպանին ներկայացրել է քաղաքի սոցիալ-տնտեսական վիճակը, ինչպես նաև Ռուսաստանին երախտագիտություն է հայտնել շրջանի անվտանգությունն ապահովելու գործում սահմանապահների մասնակցության համար:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ