ՀՀ նախագահի հրամանագրերով նշանակվել են Հակակոռուպցիոն դատարանի դատավորներ

8.08.2022 - 21:08 դիտում

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագրեր է ստորագրել Վահե Դոլմազյանին, Վարդգես Սարգսյանին, Կարապետ Բադալյանին, Սարգիս Դադոյանին hակակոռուպցիոն դատարանի դատավորներ նշանակելու մասին:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի հուլիսի 22-ի ԲԴԽ-71-Ո-203 որոշմամբ ներկայացված առաջարկությունը՝ Վահե Դոլմազյանին նշանակել հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր»,- նշված է հրամանագրում:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի հուլիսի 22-ի ԲԴԽ-71-Ո-201 որոշմամբ ներկայացված առաջարկությունը՝ Վարդգես Սարգսյանին նշանակել հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր»,- նշված է մեկ այլ հրամանագրում:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի հուլիսի 22-ի ԲԴԽ-71-Ո-211 որոշմամբ ներկայացված առաջարկությունը՝ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարապետ Բադալյանին նշանակել հակակոռուպցիոն դատարանի հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով մասնագիտացմամբ դատավոր»,- ասված է հրամանագրի տեքստում:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի հուլիսի 22-ի ԲԴԽ-71-Ո-210 որոշմամբ ներկայացված առաջարկությունը՝ Սարգիս Դադոյանին նշանակել հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր»,- նշված է հրամանագրում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ