ՀՀ նախագահը նոր դեսպաններ է նշանակել Եգիպտոսում, Թուրքմենստանում, Կուբայում, Կոլումբիայում և Բոլիվիայում

Աստղիկ Խաչատրյան 26.07.2021 - 22:14
26.07.2021 - 22:14 դիտում

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 26-ի հրամանագրերով Հայաստանի դեսպաններ է նշանակել Եգիպտոսում, Թուրքմենստանում, Կուբայում, Կոլումբիայում և Բոլիվիայում:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը,

հիմք ընդունելով Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, ՀՀ նախագահը
Հրաչյա Փոլադյանին նշանակել է Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան` երեք տարի ժամկետով (նստավայրը՝ Կահիրե),

Ռուբեն Խարազյանին՝ Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան` երեք տարի ժամկետով (նստավայրը՝ Աշգաբատ),

Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անահիտ Հարությունյանին, համատեղության կարգով, Կուբայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Օտտավա), Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում

Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արման Հակոբյանին, համատեղության կարգով, Կոլումբիայի Հանրապետությունում և Բոլիվիայի Բազմազգ Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Բրազիլիա):

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ