ՀՀ մի քանի տարածաշրջաններում տեղում է ձյուն, որոշ ավտոճանապարհին առկա է մերկասառույց

Աստղիկ Խաչատրյան 13.01.2022 - 08:33
13.01.2022 - 08:33 դիտում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։

Վարդենյաց լեռնանցքը (բուք) փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։

Դժվարանցանելի են Երևան-Սևան ավտոճանապարհը և Ամասիայի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհները։

Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանում և Աշտարակ քաղաքում առկա է մառախուղ։

Սարավան-«Զանգեր» ճանապարհահատվածին, Շիրակի մարզի Գյումրի, Լոռու մարզի Սպիտակ, Կոտայքի մարզի Չարենցավան, Հրազդան և Եղվարդ քաղաքներում, Շիրակի մարզի Ամասիայի, Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջաններում տեղում է ձյուն։

Արագածոտնի մարզի Ապարան-Արագած ավտոճանապարհին առկա է մերկասառույց։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ