ՀՀ մի քանի մարզերում շարունակվում են տեղումները ձյան տեսքով

Աստղիկ Խաչատրյան 25.11.2021 - 16:17
25.11.2021 - 16:17 դիտում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։

Արագածոտնի մարզի Արագածի, Ապարանի, Շիրակի մարզի Անիի, Ամասիայի, Աշոցքի տարածաշրջաններում, Գեղարքունիքի մարզի Սևան և Ճամբարակ, Կոտայքի մարզի Հրազդան, Լոռու մարզի Ստեփանավան և Սպիտակ քաղաքներում, Սյունիքի մարզի «Մեղրու սար», «Զանգեր» կոչվող հատվածներում տեղում է ձյուն։

Համլետավան-Քաջարան ավտոճանապարհին, Վայոց ձորի մարզի Սարավան-Զանգեր ճանապարհահատվածին առկա է մառախուղ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ