ՀՀ ճանապարհները՝ 17:00-ի դրությամբ

Աննա Կոստանյան 19.12.2023 - 17:41
19.12.2023 - 17:41 դիտում

Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Լանջիկ-Ազատան, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ, Վանաձոր-Դիլիջան, Շինուհայր-Հարժիս ճանապարհահատվածներում, Վարդենյաց լեռնանցքում և Սիսիանի տարածաշրջանում տեղ-տեղ մերկասառույց է։

Վարդենյաց լեռնանցքը և Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ