ՀՀ-ից պատվիրակություն կմեկնի Ուզբեկստան

Աստղիկ Խաչատրյան 31.07.2023 - 23:39
31.07.2023 - 23:39 դիտում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 31-ին որոշում է ստորագրել, որում ասվում է՝

«1. Առևտրատնտեսական հարցերով համագործակցության հայ-ուզբեկական միջկառավարական հանձնաժողովի 1-ին նիստին մասնակցելու նպատակով 2023 թվականի օգոստոսի 2-5-ը Ուզբեկստանի Հանրապետություն (Տաշքենդ) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի։

2. Պատվիրակության անդամների՝ Ուզբեկստանի Հանրապետություն (Տաշքենդ) գործուղման ծախսերը կատարել՝

1) Վահան Քերոբյանինը, Արման Խոջոյանինը, Արմինե Իսրաելյանինը՝ 2023 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին.

2) Մնացական Սաֆարյանինը՝ 2023 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին.

3) Տիգրան Գաբրիելյանինը՝ 2023 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին.

4) Սերգեյ Մովսիսյանինը՝ 2023 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանին հատկացված միջոցների հաշվին.

5) Լիլիթ Սարոյանինը՝ 2023 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացված միջոցների հաշվին.

6) Անգելինա Հովհաննիսյանինը՝ 2023 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին.

7) Սերգեյ Բաղդասարյանինը՝ 2023 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին հատկացված միջոցների հաշվին.

8) Տաթևիկ Ներսիսյանինը՝ «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի միջոցների հաշվին։

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել պատվիրակության՝ Ուզբեկստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի»:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ