Եկեղեցիների համաշխարհային խորհուրդն Ադրբեջանին կոչ է անում անհապաղ ապաշրջափակել ԼՂ-ն

1.08.2023 - 00:03 դիտում

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդն Ադրբեջանին կոչ է արել անհապաղ ապաշրջափակել Արցախը և բնակչությանը հասանելի դարձնել առաջին անհրաժեշտության մթերքները:

«Քանի որ արգելափակված Արցախում հումանիտար ճգնաժամը հասնում է ողբերգական մակարդակի, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը վերահաստատում է իր դիրքորոշումն ու հայտարարությունները` միջազգային հանրության կողմից հրատապ ու անհապաղ գործողությունների անհրաժեշտության մասին»,-ասել է ԵՀԽ գլխավոր քարտուղար, դոկտոր, վերապատվելի Ջերրի Փիլլեյը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ