ՀՀ ԶՈւ-ն չի գնդակոծել ադրբեջանական դիրքերը. ՊՆ

30.05.2022 - 23:20 դիտում

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել` հերքելով Ադրբեջանի ՊՆ տարածած տեղեկությունը:

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր մայիսի 30-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերը` ապատեղեկատվություն է:

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ»,- հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ