ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն այցելել է կենտրոնական հավաքակայան

Աննա Կոստանյան 20.06.2023 - 16:24
20.06.2023 - 16:24 դիտում

Ամառային զորակոչին ընդառաջ՝ հունիսի 20-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն այցելել է կենտրոնական հավաքակայան, անցկացրել շարային ստուգատես` տեղում դիտարկելով զորակոչի նախապատրաստական աշխատանքները։

Է. Ասրյանին զեկուցվել են զորակոչիկների ընդունման, մասնագիտական հանձնաժողովի ձևավորման, բուժզննման և վիճակահանության անցկացման ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ։ ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալը տվել է համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ՝ ամառային զորակոչը պատշաճ մակարդակով անցկացնելու համար:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ