ՀՀ զինված ուժերը պաշտպանում են մեր բնակիչների իրավունքները, կյանքն ու խաղաղությունը. ՀՀ ՄԻՊ

Աստղիկ Խաչատրյան 28.07.2021 - 10:29
28.07.2021 - 10:29 դիտում

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղից և Սարատեղի կոչվող քաղաքացիական բնակավայրից ահազանգեր է ստացել այն մասին, որ ադրբեջանական զինված ուժերը հուլիսի 28-ի վաղ առավոտյան՝ ժամը 03:30-03:40-ի սահմաններում սկսել են ինտենսիվ հրաձգություն:

Ըստ Արման Թաթոյանի տարածած հայտարարության՝ «Բոլոր ահազանգերն այն մասին են, որ ադրբեջանական զինծառայողները կրակում են հենց իրենց բնակավայրերի ուղղությամբ»: Ըստ բնակիչների` գյուղի ուղղությամբ կրակոցները կանխվում են միայն ՀՀ զինված ուժերի պատասխան կրակոցների շնորհիվ:

ԳՈՎԱԶԴ00:15Իմանալ ավելին
Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ նշել է նաև, որ ադրբեջանական զինված ուժերի պարբերական դարձած այս հանցավոր արարքները կոպտորեն խախտում են Գեղարքունիքի գյուղերի քաղաքացիական բնակիչների կյանքի իրավունքն ու առողջությունը, խաթարում են խաղաղ կյանքը, թույլ չեն տալիս գյուղատնտեսությամբ զբաղվել:

Հրատապ հաղորդագրությունը ՄԻՊ-ն ուղարկելու է միջազգային մարմիններին` նշելով ՀՀ գյուղերի վրա ադրբեջանական կրակոցները վճռական քայլերով կանխելու անհրաժեշտության մասին:

ՀՀ ՄԻՊ-ը նաև նշել է առնվազն 3 անհերքելի փաստ Գեղարքունիքում ադրբեջանական հանցավոր կրակոցների մասին.

1. Հրաձգությունները հրահրում են ադրբեջանական զինված ուժերը, որոնք գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում:

2. Ադրբեջանական կրակոցները Հայաստանի գյուղերի անմիջական հարևանությամբ են, այդ թվում՝ գյուղերի ուղղությամբ:

3. ՀՀ զինված ուժերը պաշտպանում են մեր բնակիչների իրավունքները, կյանքն ու խաղաղությունը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ