Հաստատվել է կորոնավիրուսի 280 նոր դեպք, առողջացել 99 քաղաքացի

Աստղիկ Խաչատրյան 28.07.2021 - 11:03
28.07.2021 - 11:03 դիտում

Հուլիսի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 229 370 դեպք, որոնցից 219 379 -ն` առողջացած, 4597-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4278 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 322 177 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 6932 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 280 նոր դեպք: Ունենք 99 առողջացած, մահվան դեպք չի գրանցվել:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ