ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյանը 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

Աննա Կոստանյան 13.11.2020 - 16:19
13.11.2020 - 16:19 դիտում

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, երեկ ազատ է արձակվել, Aysor.am-ի հետ զրույցում հայտնել է նրա փաստաբան Կարեն Մեժլումյանը:

«Վերաքննիչ դատարանը բավարարեց մեր վերաքննիչ բողոքը, և 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց», – մանրամասնեց փաստաբանը:

Հիշեցնենք, որ 2018 թվականի հունիսի 26-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում քրեական գործ էր հարուցվել՝ քրեական օրենսգրքի ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով:

Հուլիսի 6-ին Նարեկ Սարգսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, հուլիսի 24-ին՝ միջազգային հետախուզում: Իսկ 2019 դեկտեմբերի 21-ին նա Չեխիայից Հայաստան է տեղափոխվել:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ