ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են

Աննա Կոստանյան 24.10.2025 - 14:39
24.10.2025 - 14:39 դիտում

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ շուրջ 1 տարի է` ծննդաբերության ժամանակ, ըստ կնոջ ցանկության, էպիդուրալ անզգայացումն իրականացվում է պետական պատվերի շրջանակներում` անվճար:

Ծառայությունը ներառվել է պետական պատվերի շրջանակներում հաշվի առնելով, որ էպիդուրալ ցավազրկումն օգնում է հաղթահարել բնական ծննդաբերության հետ կապված վախերը և հոգեբանական խնդիրները:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ