ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է «Ժառանգություն» կուսակցության և «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներ

Աննա Կոստանյան 16.12.2020 - 18:33
16.12.2020 - 18:33 դիտում

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների շրջանակում հանդիպել է «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչներ Նարինե Դիլբարյանին եւ Գագիկ Մարգարյանին:

Ի թիվս այլ հարցերի հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել կայունության ամրապնդման եւ ներքաղաքական խնդիրների հանգուցալուծման հնարավոր տարբերակներին:

ՀՀ Ազգային ժողովի նախագահը հանդիպել է նաև «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներ Սուրեն Սահակյանի եւ Գարեգին Միսկարյանի հետ:

Քննարկում է ծավալվել սահմանային անվտանգության, գերեւարված անձանց եւ ներքաղաքական իրավիճակի հանգուցալուծման հնարավոր ուղիների վերաբերյալ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ