ՀՀ ԱԺ նախագահը Լիտվայի վարչապետի հետ հանդիպմանն անդրադարձել է ռազմագերիների վերադարձի խնդրին

Աննա Կոստանյան 12.05.2021 - 18:55
12.05.2021 - 18:55 դիտում

Պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում գտնվող Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի հետ:

Ողջունելով հայկական պատվիրակությանը Լիտվայի կառավարությունում՝ գործադիրի ղեկավարը նշել է, որ երկու երկրների հարաբերությունները դինամիկ զարգանում են, և Լիտվան պատրաստակամ է շարունակել խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Արարատ Միրզոյանն իր հերթին կարևորել է Լիտվայի հետ փոխգործակցությունը թե՛ երկկողմ ձևաչափում, թե՛ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների շրջանակում, ինչում մեծ դեր ունի Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կյանքի կոչումը, որը եվրոպական երկրներից առաջինների թվում վավերացրել է հենց Լիտվան:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ առկա իրավիճակին, ռազմագերիների վերադարձի խնդրին, երկու երկրների փոխգործակցությանը նոր կորոնավիրուսային համավարակի հաղթահարման ուղղությամբ, ինչպես նաև Հայաստանում իրականացվող բարեփոխումների օրակարգին և սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ