ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Նյու Յորք

Աննա Կոստանյան 21.09.2021 - 12:31
21.09.2021 - 12:31 դիտում

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 21-ին աշխատանքային այցով կմեկնի Նյու Յորք՝ մասնակցելու Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 76–րդ նստաշրջանի աշխատանքներին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը տեղեկացնում է, որ այցի շրջանակներում նախատեսվում են երկկողմ հանդիպումներ գործընկերների հետ:

Տեղի կունենա նաև հանդիպում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ