ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Ֆրանսիայի Վիլյորբան քաղաքի նախկին քաղաքապետին

Գոհար Ստեփանյան 7.04.2021 - 23:59
7.04.2021 - 23:59 դիտում

Ապրիլի 7-ին կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի և Ֆրանսիայի Վիլյորբան քաղաքի նախկին քաղաքապետ Ժան-Պոլ Բրետի միջև հանդիպումը։

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը և Վիլյորբանի նախկին քաղաքապետ Ժան-Պոլ Բրետը մտքեր են փոխանակել պատմական ավանդույթների վրա հիմնված հայ-ֆրանսիական հարաբերությունների ներկայիս դինամիկայի շուրջ` բարձր գնահատելով ձևավորված քաղաքական երկխոսության մակարդակը։

Նախարար Այվազյանը բարձր է գնահատել զրուցակցի անձնական ներդրումն ու ջանքերը Հայաստանի ու Ֆրանսիայի միջև առանձնաշնորհյալ հարաբերությունների կայացման գործում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ