ՀՀ ԱԳՆ-ը ցավակցություններ է հայտնել Սեուլում հրմշտոցի հետևանքով զոհվածների հարազատներին

30.10.2022 - 13:14 դիտում

Հելոուինի տոնակատարության ժամանակ Սեուլի Իթհևոն թաղամասի նեղ փողոցներից մեկում առաջացած հրմշտոցի հետևանքով առնվազն 151 մարդ է զոհվել, 82-ը՝ վիրավորվել։

«Մենք ցնցված ենք Սեուլում մահաբեր հրմշտոցի ողբերգական լուրից։ Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր կորցրել են սիրելի անձանց, տուժածներին շուտափույթ ապաքինում ենք մաղթում»,- Twitter-ի միկրոբլոգում գրել է ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ