ՀԾԿՀ-ն առաջարկել է ջրի կայուն սակագին՝ մոտ 200 դրամ

Աննա Կոստանյան 20.10.2021 - 15:01
20.10.2021 - 15:01 դիտում

«Վեոլիա ջուրը» ջրի սակագինը մոտ 43 դրամով բարձրացնելու՝ 223 դրամ դարձնելու հայտ է ներկայացրել, սակայն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն առաջարկել է սոցիալապես անապահով սպառողների համար չբարձրացնել, իսկ մնացյալի դեպքում սահմանել մոտ 200 դրամ կայուն գին՝ 10 տարվա համար:

Հիմնավորումը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:

«Սոցիալապես անապահով սպառողների խմբի համար գինն ընդհանրապես չփոխենք, պահենք գործող գները, իսկ մնացած սպառողների համար բյուջեից վարձակալության վճարներով գնի զսպում չիրականացնենք: Նշանակում է նաև, որ վարձակալության պայմանագրում նախատեսված հաջորդ և մյուս տարվա բարձրացումները նույնպես չեն լինի, բայց նաև վերջին 3-4 տարվա՝ մինչև 200 դրամի նվազեցումները չեն լինի»,- ասաց Բաղրամյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ