Հիվանդանոցում մահացել է Երևան-Գյումրի ճանապարհին տուժածներից ևս մեկը

Աննա Կոստանյան 11.12.2023 - 17:02
11.12.2023 - 17:02 դիտում

Դեկտեմբերի 1-ին, ժամը 11.50-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 109-րդ կմ-ին իրար էին բախվել «Ֆորդ», «ԲՄՎ» և «Մերսեդես» մակնիշի մեքենաներ: «Մերսեդեսի» 31-ամյա վարորդը և 46-ամյա ուղևորը մահացել էին, իսկ «Ֆորդի» վարորդը և «Մերսեդեսի» 36-ամյա ուղևորը տեղափոխվել էին հիվանդանոց: Դեկտեմբերի 9-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «Մերսեդեսի» ուղևորը՝ 36-ամյա Անատոլիյ Մելնիկովը, մահացել է:
Նախաքննությունը շարունակվում է:

`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ