Հիջաբ կրելու վերաբերյալ չկա որևէ պարտադիր օրենք. Մոհամմադրեզա Բահոնար

Աննա Կոստանյան 8.10.2025 - 17:47
8.10.2025 - 17:47 դիտում

Իմամի և Առաջնորդության ուղու հետևորդների ճակատի գլխավոր քարտուղար և Իրանի պետական շահերի որոշման խորհրդի անդամ Մոհամմադրեզա Բահոնարը Khabar Online գործակալության կողմից կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ներկայումս հիջաբ կրելու վերաբերյալ չկա որևէ պարտադիր օրենք, որը պետք է խստորեն պահպանվի։

«Համակարգի ընդհանուր դիրքորոշումն այժմ այն ​​է, որ պարտադիր կերպով հիջաբ կրելու մասին օրենքը էլ պարտադիր չէ: Եթե նկատեք, որ այս որոշումն օգտագործվում է կանոնները խախտելու կամ տուգանք կիրառելու համար, կարող եք հաղորդել դրա մասին՝ զանգահարելով 110 հեռախոսահամարով», – ասել է նա:

Ավելի վաղ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը NBC News-ին տված հարցազրույցում դեմ էր արտահայտվել պարտադիր կերպով հիջաբ կրելուն։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ