Հիշում ենք, համերաշխություն ենք հայտնում հայ ժողովրդին. Չեխիայի դեսպան

Աննա Կոստանյան 24.04.2026 - 12:54
24.04.2026 - 12:54 դիտում

Ես այցելեցի Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Այս մասին Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկը գրել է X-ի իր միկրոբլոգում։

«Մենք հիշում ենք, համերաշխություն ենք հայտնում հայ ժողովրդին և վերահաստատում մեր նվիրվածությունը մարդկային արժանապատվությանը։ Ինչպես գրել է Կարել Հանսան՝ «Ես տեսա տառապող մարդկանց անվերջ քարավաններ…»»,- գրել է դեսպանը՝ մեջբերելով չեխ ճանապարհորդ և մարդասեր Կարել Հանսայի «Արևելքի սարսափները» գրքից, որտեղ հեղինակը վկայում է հայ ժողովրդի տառապանքների մասին։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ