Հերթագրման հին համակարգն այլևս չի գործի. ԳԴՀ-ում ՀՀ դեսպանություն

Աննա Կոստանյան 28.04.2023 - 13:56
28.04.2023 - 13:56 դիտում

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնից տեղեկացնում են, որ Գերմանիայում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնի ծառայությունները բարելավելու նպատակով հերթագրման հին համակարգի փոխարեն կներդրվի նոր և արդիականացված համակարգ։ Այն կգործի մայիսի 4-ից։

«Հերթագրման հին համակարգը այսօրվանից սկսած այլևս չի գործի, սակայն արդեն իսկ գրանցված բոլոր հերթագրումները մնում են ուժի մեջ։

Նոր համակարգով հերթագրվելու մանրամասների վերաբերյալ կտեղեկացնենք հավելյալ»,- ասված է հաղորդագրության մեջ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ