Հենրիկ Սահակյանը` բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն

Աստղիկ Խաչատրյան 23.10.2021 - 20:35
23.10.2021 - 20:35 դիտում

Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճեց առաջին ոսկե մեդալը:

Տղաների մրցաշարում 51 կգ քաշային Հենրիկ Սահակյանը եզրափակիչում հաղթեց ռուսաստանցի Ռուսլան Պիրովին և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:

Մինչ այդ Էլիդա Քոչարյանը արծաթե մեդալ էր նվաճել աղջիկների 60 կգ քաշային կարգում:

Եվրոպայի չեմպիոնության համար այսօր կպայքարեն նաև 57 կգ քաշային Մանվել Պետրոսյանը և 86 կգ քաշային Հենրիկ Ճղրիկյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ