Հեղափոխության հաջորդ նվաճումը պիտի լինի ընտրությունների ազատ, արդար ու թափանցիկ անցկացումը. Ավինյան

Հրաչ Սահակյան 18.03.2021 - 23:07
18.03.2021 - 23:07 դիտում
Այսօր, վերջապես, խորհրդարանական ուժերի միջև կայացավ կոնսենսուս՝ քաղաքական ճգնաժամը հանգուցալուծելու սահմանադրական ճանապարհով՝ արտահերթ ընտրությունների միջոցով: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
«Այսպիսի համաձայնությունը 2018թ. հեղափոխության նվաճումներից եմ համարում, երբ քաղաքական ուժերն իշխանության հարցին լուծում տալու համար դիմում են դրա իրական տիրոջը՝ ժողովրդին:
Հեղափոխության հաջորդ նվաճումը, հետևաբար, պիտի լինի հունիսի 20-ի ընտրությունների ազատ, արդար ու թափանցիկ անցկացումը` ժողովրդավարական սկզբունքներին և ոգուն համապատասխան»,- գրել է Ավինյանը։

❗ Այսօր, վերջապես, խորհրդարանական ուժերի միջև կայացավ կոնսենսուս՝ քաղաքական ճգնաժամը հանգուցալուծելու սահմանադրական…

Опубликовано Tigran Avinyan / Տիգրան Ավինյան Четверг, 18 марта 2021 г.

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ