Հացահատիկի վերաբերյալ Ստամբուլում ստորագրված փաստաթղթերը համապատասխանում են Կիևի շահերին. Զելենսկի

23.07.2022 - 14:08 դիտում

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին The Wall Street Journal-ի հետ հարցազրույցում մեկնաբանել է հացահատիկի միջանցքի վերաբերյալ հուլիսի 22-ին Ստամբուլում ստորագրված փաստաթղթերը:

«Անցած տարի հավաքված 20 մլն տոննա հացահատիկն արտահանվելու է, այս տարվա բերքի հարցը նույնպես կարելի է դիտարկել։ Այժմ մոտ 10 միլիարդ դոլարի հացահատիկ ունենք»,- պարզաբանել է նախագահը, հավելել՝ հացահատիկի վերաբերյալ փաստաթղթերը համապատասխանում են Ուկրաինայի շահերին:

Հուլիսի 22-ին Ստամբուլում 2 փուլով 2 համաձայնագիր է ստորագրվել համաշխարհային շուկաներ ուկրաինական հացահատիկի արտահանման դյուրացման և ռուսական գյուղատնտեսական արտադրանքի և պարարտանյութերի մատակարարման սահմանափակումները չեղարկելու վերաբերյալ։ Նաև սահմանվել է Ուկրաինայի վերահսկած սևծովյան նավահանգիստներից ուկրաինական գյուղատնտեսական արտադրանքի արտահանման ալգորիթմը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ