Հացահատի՞կ, թե՞ անասնակեր.անասնապահությունը չի գոհացնում ազատանցիներին

Աստղիկ Գևորգյան 8.04.2021 - 18:51
8.04.2021 - 18:51 դիտում

Ազատան համայնքում անասնապահությամբ զբաղվող տնտեսությունները լուրջ խնդիրների առաջ են կանգնել: Ձմռան ընթացքում կենդանիներին կերակրելու համար զգալի գումար են ծախսել, բարձր գնով անասնակեր են ձեռք բերել, ինչը գյուղացիների գրպանին զգալի վնաս է հասցրել: Անհրաժեշտ քանակությամբ անասնակեր պաշարելու համար գյուղում համապատասխան պայմաններ չկան: Արոտավայրերի քանակությունը խիստ սահմանափակ է. եղածն էլ հացահատիկի մշակման համար է բավարարում: Կերի ու արոտավայրերի խնդրից զատ, անասնապահությամբ զբաղվող տնտեսություններին ստացվող մթերքի վաճառքի գինը չի գոհացնում: Հիմնականում կաթի ու մսի մթերման գնից են դժգոհում: Ասում են՝ նման պայմաններում անասնապահությունը դառնում է ոչ եկամտաբեր աշխատանք:
Ազատանում եղած անասնագլխաքանակի պահպանման ու մի շարք վտանգավոր հիվադություններից ապահովագրելու համար պատվաստումներ են իրականացվում: Վերջին տարիներին պատվաստումների հաշվին գյուղում անասունների անկման դեպքեր չեն գրանցվել: Խոշոր եղջերավորների գլխաքանակի բազմացման ու անասնապահությունը առավել եկամտաբեր դարձնելու համար Ազատանում փորձեցին նաեւ բարձր մթերատվությամբ անասուններ ներկրել, սակայն այս փորձն էլ չարդարացվեց: Գյուղացիները անասունների կորուստներ ունեցան:Դրսից բերված մթերատու անասունները չհարմարվեցին մարզի կլիմայական խիստ պայմաններին: Միակ լուծումը մնում է տեղական ցեղատեսակների բուծումն ու անասնագլխաքանակի ավելացումը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ