Հարևանների վեճն ավարտվել էր դանակահարությամբ

Աննա Կոստանյան 22.06.2022 - 12:30
22.06.2022 - 12:30 դիտում

Հունիսի 21-ին, ժամը 20.15-ին, ոստիկանության Սևանի բաժին զանգած քաղաքացին հայտնել էր, որ Նալբանդյան փողոցում կռիվ է: Մեկնած օպերատիվ խումբը Նալբանդյան փողոցի շենքերից մեկի բակից բերման է ենթարկել նույն շենքի բնակիչ երեք երիտասարդի: Խուզարկությամբ բերման ենթարկվածներից 22-ամյա երիտասարդի գոտկատեղից հայտնաբերվել է գաղտնի փականով ծալովի դանակ՝ շեղբի երկարությունը՝ 9 սմ, բռնակի երկարությունը՝ 12 սմ: Նա տվել է խոստովանական բացատրություն, որ շենքի բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ դանակով մեկ անգամ խփել է 38-ամյա հարևանի կրծքավանդակին: Ժամը 23.10-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 38-ամյա տղամարդ: Նա հրաժարվել է հաղորդում տալուց:
Նշանակվել են փորձաքննություններ: Նախապատրաստվում են նյութեր:

`Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ