Հարության լույսը մեզ պետք է ավելի իմաստուն, շրջահայաց ու հաստատակամ դարձնի մեր որոշումներում և գործողություններում. նախագահ

4.04.2021 - 11:05 դիտում

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորանքը Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի առթիվ.
Սիրելի՛ հայրենակիցներ ի Հայաստան, Արցախ և Սփյուռք,
Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի առթիվ շնորհավորում եմ բոլորիս։
Զորացած Սուրբ Զատկի բերկրալի տոնի խորհուրդով և մեծ Ավետիսով՝ այսօր առավել, քան երբևէ անհրաժեշտություն ունենք համախմբվածությամբ, հավատով և մեծ նվիրումով լծվելու մեր Հայրենիքի վերականգնման և զորացման գործին:
Մենք ապրում ենք դժվարին ու տագնապալի ժամանակներ, մեր ժողովուրդն անցնում է փորձությունների միջով, սակայն Հարության լույսը մեզ պետք է ավելի իմաստուն, շրջահայաց ու հաստատակամ դարձնի մեր որոշումներում և գործողություններում:
Աջակից և հովանի լինենք միմյանց և հատկապես մեր այն հայրենակիցներին, ովքեր կորստի խոր ցավ ունեն իրենց օջախներում և սրտերում:
Լինենք հանդուրժող միմյանց հանդեպ և մեկտեղենք մեր ուժերը Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, որպեսզի կարողանանք ոտքի կանգնել, ամոքել ցավերն ու բուժել վերքերը, ապացուցենք, որ մենք կարող ենք ապաքինվել անգամ ամենածանր հարվածներից և կրկին բռնել հաղթանակի ճանապարհը:

🇷🇺 Русский ⬇
🇺🇸 English ⬇
🇫🇷 Française ⬇

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորանքը Քրիստոսի հրաշափառ…

Опубликовано ՀՀ նախագահի աշխատակազմ/ Office of the President of the Republic of Armenia Суббота, 3 апреля 2021 г.

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ