Հարկադիր կատարումն ապահվող ծառայությունը շարժական գրասենյակներ կունենա

6.05.2024 - 22:02 դիտում

Հարկադիր կատարումն ապահվող ծառայությունը շարժական գրասենյակներ կունենա. Կսպասարկվեն Գեղարքունիքը, Տավուշն ու Սյունիքը։

Այս մասին հայտնում է Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։

«Մարզերում քաղաքացիների սպասարկումն առավել հարմարավետ ու արագ կազմակերպելու համար շահագործման հանձնեցինք Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շարժական գրասենյակները:

Հարմարավետ ու տեխնիկապես հագեցած մեքենաների շնորհիվ՝

1. Քաղաքացիները ստիպված չեն լինի հասնել տարածքային բաժիններ

2. Շահառուների սպասարկումը կիրականացվի ավելի կարճ ժամկետում

3. Կնվազեցվի ՀԿԱԾ մարզային բաժինների ծանրաբեռնվածությունը»,-նշել է նա։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ