Հարգանքի տուրք է մատուցվել 2020 թվականին Ադրբեջանի կողմից խոցված Մի-24-ի օդաչուների հիշատակին

Աննա Կոստանյան 9.11.2023 - 17:51
9.11.2023 - 17:51 դիտում

Հայաստանում «Էրեբունի» ավիակայանի ՌԴ օդաչուները հարգանքի տուրք են մատուցել 2020 թվականին Ադրբեջանի տարածքից իրականացված հրթիռակոծության հետևանքով սպանված Մի–24 ուղղաթիռի անձնակազմի անդամների։

«Այսօր, հիշատակի երրորդ տարելիցին, «Էրեբունի» ՌԴ ավիացիոն կայանի հրամանատարության ներկայացուցիչներն ու զինծառայողները հարգանքի տուրք են մատուցել բանակային ավիացիայի ականավոր օդաչուներին, որոնց անունները հավերժ մտել են Հայաստանում տեղակայված Հարավային ռազմական օկրուգի ավիաբազայի պատմության մեջ», – ասվում է հաղորդագրությունում։

Երասխ գյուղի «Հիշատակի բլուր» հուշահամալիրում Մայոր Յուրի Իշչուկի և ավագ լեյտենանտ Ռոման Ֆեդինի կիսանդրու մոտ ծաղկեպսակներ և ծաղիկներ են խոնարհել ՌԴ զինծառայողներ, ՀՀ ՊՆ ներկայացուցիչներ, մարզպետներ, վարչակազմի աշխատակիցներ և հասարակության ներկայացուցիչներ, ինչպես նաև Երևանում ՌԴ ՊՆ №21 ռուսական դպրոցի աշակերտները։

2020 թվականի նոյեմբերի 9-ին Մոսկվայի ժամանակով ժամը 17.30–ի սահմաններում ռուսական Մի-24-ը ՀՀ տարածքում ՌԴ 102-րդ ռուսական ռազմակայանի ավտոշարասյան ուղեկցման ժամանակ խոցվել էր ադրբեջանական շարժական զենիթահրթիռային համակարգով։ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Մի-24-ը ՀՀ տարածքում պատահաբար է խոցվել ադրբեջանցի զինվորականների կողմից, Բաքուն ներողություն էր խնդրել։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ