Հարգանքի տուրք՝ Ավետիք Իսահակյանի հիշատակին

Աստղիկ Խաչատրյան 30.10.2025 - 18:01
30.10.2025 - 18:01 դիտում

Գյումրու համայնքապետարանի պաշտոնական ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այսօր՝ հոկտեմբերի 30-ին, Ավետիք Իսահակյանի ծննդյան օրը, համայնքապետրանի անձնակազմը համայնքի ղեկավարի տեղակալներ Ավետիս Առաքելյանի, Գագիկ Մանուկյանի և աշխատակազմի ղեկավար Կարեն Մալխասյանի գլխավորությամբ հարգանքի տուրք է մատուցել բանաստեղծի հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով նրա հուշարձանին։ Ներկա են գտնվել նաև համայնքապետարանի տարբեր բաժինների աշխատակիցներ, մշակույթի և կրթության ոլորտների ներկայացուցիչներ: Հիշեցնենք, որ 2025 թվականը հայտարարված է իսահակյանական տարի, և վարպետի 150-ամյակին նվիրված միջոցառումները Գյումրիում կշարունակվեն մինչև տարեվերջ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ