Հարավային Կովկասում խաղաղությանն աջակցելը ԱՄՆ-ի անփոփոխ առաջնահերթությունն է. Պատել

11.02.2023 - 12:14 դիտում

Հարավային Կովկասում խաղաղությանն աջակցելը մնում է անփոփոխ առաջնահերթություն ոչ միայն ԱՄՆ վարչակազմի, այլև անձամբ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի համար, ինչի մասին են վկայում այդ հարցերի շուրջ նրա անմիջական շփումները Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը շարունակելու է կենտրոնանալ այդ խնդրի վրա:

«Ուկրաինայի նկատմամբ ռուսական ագրեսիան և միակողմանիությունը խարխլեցին ջանքերի մի շարք ուղղություններ, խարխլեցին Մինսկի խմբի ձևաչափով արդյունավետ աշխատանքի մի շարք հեռանկարներ»,- ասել է Պատելը:

Դիվանագետն ընդգծել է՝ ԱՄՆ-ը շարունակում է հավատարիմ մնալ խաղաղությանն աջակցելուն ուղղված փոխգործակցությանը ցանկացած ուղղությամբ՝ երկկողմ ձևաչաձով, Եվրամիության մեխանիզմների միջոցով կամ ԵԱՀԿ-ի միջոցով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ