Հատված տուժող Ժենյա Պավլովի Բաբայանի ցուցմունքից:

Աննա Կոստանյան 31.10.2020 - 17:38
31.10.2020 - 17:38 դիտում

Առավոտյան դուրս եմ եկել ապաստարանից, որ հավերիս կերակրեմ, մենակ եմ ապրում, որդիս պատերզմ է գնացել:
Տղամարդկանց ձայներ լսվեցին, ադրեբեջաներեն էին խոսում, 10 զինվորականներ ներխուժեցին իմ տուն։ Տեսնելով նրանց վախեցա և վայր ընկա, կոտրված ոտքս վնասեցի։ Ասացին ձայնդ կտրիր, քեզ Բաքու ենք տանելու:
Ես ընդդիմացա, ասացի, որ մեծ տարիքով կին եմ, սա իմ տունն է, Բաքու ոչ ոք չունեմ, թողեք իմ տանը(Հադրութ) մնամ: Սակայն ձեռքերիցս քարշ տվեցին, տարան և նստացրեցին իրենց ավտոմեքենան։
Ինձ ոստիկանական երեք բաժանմունք են տարել: Ոչինչ ոչ կերել եմ, ոչ խմել: Ծարավ էի թեհյ խնդրեցի, բերեցին մի բաժակի մեջ քիչ լցված, հետո էլ մի կին աշատակից դիմացս շաքար շպրտեց, ասացի՝ ես կին եմ, շուն չեմ, ու չօգտվեցի:
2 բաժանմունքում ասում էին, որ ես ասեմ՝ Փաշինյանը լավը չի, ինքն է սարքել ես կռիվը, իրենք ինձ տեսախցիկներով նկարահանում էին, հարցեր էին տալիս, ես իրենց ասածով պատասխանում էի։
Դրանից հետո ինձ տարան երրորդ ոստիկանական կետ, որտեղ երկու հայ կային: Երիտասարդ տղային կապկպել էին, հերթով քացի էին տալիս, անընդհատ ծեծում էին, իսկ տարիքով հայի ձեռքը կոտրված էր, նա ուղղակի նստած էր, վրան հալ չկար։
Երրորդ օրը, հայ երիտասարդին, գցել էին պարկի մեջ և քարշ տալով տարան ու գցեցին ավտոմեքենան, իսկ մյուս տղամարդուն և ինձ նստեցրին մեքենան:
Հարց-Հիվանդնոցւմ մենակ էիր, այլ հայեր չկային:
Պատասխան- Չէ, ինձ տարան մենակ, էն երկուսի տեղը չգիտեմ, հետո ինձ ասեցին ձեր հայերին մորթել ենք:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ