Հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են մարտավարական պարապմունքներ

2.09.2022 - 08:07 դիտում

Սեպտեմբերի 1-ին N զորամասի հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են մարտավարական պարապմունքներ։
Զինծառայողները ներթափանցել են պայմանական հակառակորդի տեղակայման վայր, չեզոքացրել կենդանի ուժը, առգրավել կարևոր փաստաթղթերը և զբաղեցրել նպաստավոր դիրքեր։ Մշակվել են շրջանաձև պաշտպանությունում և հակահարձակման ժամանակ խմբի փոխհամաձայնեցված գործողությունները:
Անձնակազմը դրսևորել է բարձր պատրաստվածություն, կատարելագործել մասնագիտական ունակությունները, եղանակային բարդ պայմաններում քողարկման գործողությունների հմտությունները։
ՀՀ ՊՆ

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ