Հաստատվել է կորոնավիրուսի 695 նոր դեպք, առողջացել է 2306 քաղաքացի

Աննա Կոստանյան 14.02.2022 - 11:05
14.02.2022 - 11:05 դիտում

Փետրվարի 14-ի ժամը 11:00-ի դրությամբ հանրապետությունում գրանցվել է կորոնավիրուսի 695 նոր դեպք: Իրականացվել է 4245 թեստավորում, առողջացել է 2306 քաղաքացի: Գրանցվել է մահվան 19 դեպք:

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 407 074 դեպք, որոնցից 375 612-ը առողջացած: Փաստացի բուժում է ստանում 21702 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8186 դեպք է արձանագրվել:

Ընդհանուր կատարվել է 2 828 454 թեստավորում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ