Հաստատվել է կորոնավիրուսի 628 նոր դեպք

Աստղիկ Խաչատրյան 21.01.2022 - 11:05
21.01.2022 - 11:05 դիտում

Հունվարի 21-իч ժամը 11:00-ի դրությամբ, Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 628 նոր դեպք: Մեկ օրում իրականացվել է 3065 թեստավորում, առողջացել է 125 քաղաքացի, մահվան դեպք չի գրանցվել:

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 349957 դեպք, որոնցից 333982 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 6430 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8026 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1519 է:

Ընդհանուր կատարվել է 2663980 թեստավորում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ