Հաստատվել է կորոնավիրուսի 60 նոր դեպք

Աստղիկ Խաչատրյան 20.06.2021 - 11:28
20.06.2021 - 11:28 դիտում

Հունիսի 20-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 224227 դեպք, որոնցից 216049-ը` առողջացած, 4498-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2585 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել 1149863 թեստավորում:

Այսպիսով, երեկ կատարվել է 3410 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 60 նոր դեպք: Ունենք 50 առողջացած և 2 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1095 է:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ