Հաստատվել է կորոնավիրուսի 340 նոր դեպք

Գոհար Ստեփանյան 10.03.2021 - 11:04
10.03.2021 - 11:04 դիտում
Մարտի 10-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 175538 դեպք, որոնցից 165259-ն` առողջացած, 3237-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6208 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 757660 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 2312 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 340 նոր դեպք: Ունենք 163 առողջացած և 5 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 834 է:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ