Հաստատվել է կորոնավիրուսի 122 նոր դեպք, առողջացել է 235 մարդ

Աննա Կոստանյան 10.03.2022 - 11:22
10.03.2022 - 11:22 դիտում

Մարտի 10-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 122 նոր դեպք: Իրականացվել է 2769 թեստավորում, առողջացել է 235 մարդ, գրանցվել է մահվան 3 դեպք:

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 421714 դեպք, որոնցից 407583-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 3937 բուժառու:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսը հետևանքով մահվան 8563 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1631 է:

Ընդհանուր կատարվել է 2927322 թեստավորում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ