Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 385 նոր դեպք

Աստղիկ Խաչատրյան 22.08.2021 - 11:03
22.08.2021 - 11:03 դիտում

Օգոստոսի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 237 634 դեպք, որոնցից 224 254-ն` առողջացած, 4752-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7482 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 483 890 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 6933 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 385 նոր դեպք: Ունենք 235 առողջացած, 15 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1146 է:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ