Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 140 նոր դեպք

9.07.2021 - 11:03 դիտում

Հուլիսի 9-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 226 135 դեպք, որոնցից 217 490 -ն` առողջացած, 4540-ը` մահվան ելքով: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3000 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 224 512 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 4046 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 140 նոր դեպք:

Ունենք 109 առողջացած և 4 մահվան դեպք:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ